Վերջին զանգի գլխավոր միջոցառումը կանցկացվի Ազատության հրապարակում
Վերջին զանգի միջոցառումների հետ կապված զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:
Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Մայիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում կազմակերպվելիք համերգին ելույթ կունենան հայ էստրադային կատարողներ, դիջեյներ:
Երեկոն կեզարափակվի տոնական հրավառությամբ: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ, և խստորեն նախազգուշացվել է հետևողական լինել այս աշխատանքներում:
Քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել և հսկողություն սահմանել 2014-2015 ուսումնական տարվա ավարտական, նաև պետական-ավարատական քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման նկատմամբ: