211652_close_icon
views-count59023 դիտում article-date 19:20 26-05-2017

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է «Վերջին զանգի» մասնակիցների «գոլդ» համարանիշի «յաշիկներով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ ՝մայիսի 25–ին, ճանապարհային ոստիկանությունը հանրապետության մարզերում ուժեղացված ծառայություն է սկսել /Վերջին զանգի/ հանդիսությունների շրջանակներում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 26-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 50-ից ավելի ավտոմեքենաներ, որոնք վարել են անչափահասներ. 30-ից ավելի ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, մի քանի ավտոմեքենաներ էլ չեն ունեցել համարանիշներ: Նույն ուժեղացված ծառայությունը կատարվել է մարզերում, որտեղ աշխատանքները ղեկավարել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանը: Երևանում աշխատանքները ղեկավարել է Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը: Ուժեղացված ծառայությունը շարունակվում է: Լուսասնկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր