211652_close_icon
views-count3202 դիտում article-date 17:32 26-05-2017

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Կոլեգիայի օրակարգում ընդգրկվել և քննարկվել է 3 հարց՝ 2016թ. ընթացքում ՔԿ ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների, 2015-2016թթ. ընթացքում ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ վերջիններիս կատարած հանցագործությունների դեպքերի առթիվ քրեական գործերի քննության արդյունքները, 2015-2016թթ. ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործերով նախաքննության վիճակը: Վերոնշյալ թեմաների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը, ներքին անվտանգության վարչության պետ Գրիգոր Նավասարդյանը, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Ջանազյանը: Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված կարգապահական խախտումները վերացնելու, ինչպես նաև՝ քննիչների ինքնուրույնությունն ու անկախությունը երաշխավորող լրացուցիչ օրենսդրական մեխանիզմներ մշակելու վերաբերյալ՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր