211652_close_icon
views-count1877 դիտում article-date 15:57 26-05-2017

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում միանալ «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկին

2017թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում միավորել բոլորիս ուժերը Հայաստանի բնական լանդշաֆտներում, պատմամշակութային վայրերի և կոթողների հարակից տարածքներում, բնակավայրերում և ճանապարհաեզրերին կուտակված աղբից մաքրելու գաղափարի շուրջ` նպատակադրելով բնության և պատմամշակութային հուշարձանները Հանրապետության քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնել: «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցները մաքրման աշխատանքներ կիրականացնեն «Խոսրովի անտառ›› պետական արգելոց" ՊՈԱԿ-ի «Հավուց թառ» վանական համալիրի հարակից տարածքում: Նույն օրը միջոցառումներ կիրականցվեն նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքներում և հարակից հատվածներում: Կից ներկայացնում ենք միջոցառումների [url=http://www.mnp.am/images/files/nyuter/2017/May/Maqur%20Hayastan%20axyusak1.pdf]ծրագիրը[/url]:

Նմանատիպ նյութեր