Օդանավի զուգարանում ծխելու համար բրիտանացին դատապարտվել է 9 տարվա ավելի ազատազրկման
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջոն Քոքսը 2015 թվականին Բերմինգամից եգիպտական Շարմ-էլ-Շեյխ իրականացնող օդանավի զուգարանում հրդեհ է առաջացրել ծխելու պատճառով, ինչն արգելում է օրենքը, հաղորդում է BBC-ն։
46-ամյա բրիտանացուն դատարանը սկզբում դատապարտել էր 4.5 տարվա ազատազրկման, սակայն օրեր առաջ դատարանը պատժաչափը կրկնապատկել է։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին դատավճիռը չափազանց մեղմ է եղել և Քոքսին դատապարտել է 9 տարի և 6 ամիս ազատազրկման։
Առաջացած հրդեհի պատճառով օդանավը, որում եղել է 200-ից ավլի ուղևոր և այդ պահին գտնվում էր եգիպտական ափից մոտ 160 կմ հեռավորության վրա, արտակարգ վայրէջք էր կատարել մոտակա օդանավակայանում, քանի որ անձնակազմը չէր կարողացել մարել հրդեհը։