Պայմանավորված խաղերին մասնակցելու համար մրցավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Հարավ Աֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ մրցավար Քլիֆորդ Մալգասը պայմանավորված խաղերին մասնակցել համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
2011 թվականին մրցավարը մասնակցել է ցածրագույն դիվիզիոնի պայմանավորված հանդիպումներից մեկին: Նախկինում նման հանցագործության համար 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել թիմերից մեկի մարզիչ Ֆիլ Սետշեդին, ով հանցավոր համաձայնության էր եկել Մալգասի հետ:
Մրցավարի մասնակցությունը հայտնի է դարձել Սետշեդիի դատավարութան ժամանակ: