2698 դիտում
13:40 26-05-2017
Մեր նպատակն է Հայաստանը դարձել դիմակայուն երկրի մոդել. Դավիթ Տոնոյանի ելույթը՝ ՄԱԿ-ի Գլոբալ Պլատֆորմին
Մայիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մասնակցել է Մեքսիկայի Կանկուն քաղաքում մեկնարկած ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին: Միջոցառումը կազմակերպել են Մեքսիկայի կառավարությունը և ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակը:
Հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝ ԱՌՆ գլոբալ համաձայնագրերի (Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրեր) կյանքի կոչման համար:
Գլոբալ պլատֆորմին մասնակցում է աշխարհի 176 երկրից ժամանած շուրջ 5000 ներկայացուցիչ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ, կառավարությունների անդամներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ և այլոք:
Պլատֆորմին ընդառաջ և դրա շրջանակներում կազմակերպվում է շուրջ 100 աշխատաժողով և թեմատիկ քննարկում՝ տարբեր երկրների քաղաքական ղեկավարների, նախարարների, գիտնականների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի համանախագահությամբ անցկացվել է «Տարբեր սպառնալիքների դեմ վաղ ազդարարման համակարգերի և աղետների ռիսկի տեղեկատվության մատչելիությունը և հասանելիությունը» թեմայով հատուկ նստաշրջանը: Սա կարևոր է, քանզի արդյունավետ տեղակայված վաղ ազդարարման համակարգերը կարող են ոչ միայն մեծապես նպաստել մարդկային կյանքերի փրկությանը, այլև՝ նրանց կենսապահովմանը և բարեկեցությանը:
Հատուկ նստաշրջանի հիմնական առաքելությունն էր.
• երկրների և միջազգային կազմակերպությունների ներդրումների արդյունավետ ուղղորդումը.
• երկրներում վաղ ազդարարման համակարգերի կիրառման առաջընթացը գնահատող մեթոդաբանության ներկայացումը.
• փորձի և տեղեկության փոխանակումը, ինչպես նաև վաղ ազդարարման համակարգերի հաջողված փորձի տարածման խթանումը:
Ողջունելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով Մեքսիկայի կառավարությանը՝ ջերմ ընդունելության համար, նախարար Դ. Տոնոյանը նշել է, որ մերօրյա տեխնիկական առաջընթացը հնարավորություն է տալիս մարդկությանը ոչ միայն հասկանալու, թե ինչ է կատարվում այսօր, այլև՝ ապագայում: Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարման համար նախարարն առաջարկել է կենտրոնանալ 3 հիմնահարցի ուղղությամբ.
• ինչպես վաղ ազդարարումը դարձնել առավել արդյունավետ՝ առկա խոչընդոտների և մարտահրավերների առումով
• ինչպես ապահովել վաղ ազդարարման հասանելիությունը բոլորին
• ինչպես խթանել վաղ ազդարարման համակարգում ներդրումներին և համագործակցությանը:
Իր խոսքում նախարար Դ. Տոնոյանը նշել է.
- Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել վաղ ազդարարման կաևորությունը՝ կայուն զարգացման համար: Այսօրվա հրամայականն է՝ ստեղծել արդյունավետ համակարգ, որը հասանելի կլինի բոլորին: Այս առումով անհնար է թերագնահատել Գլոբալ Պլատֆորմի առաքելությունը՝ բոլոր դերակատարների ջանքերը միավորելու և դիմակայուն մոլորակ կառուցելու մեր տեսլականը ձևավորելու գործում:
Նստաշրջանից հետո՝ Գլոբալ Պլատաֆորմի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաև Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն, նախարար Դ. Տոնոյանը ՀՀ կառավարության անունից հանդես է եկել ազգային զեկույցով:
Նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ աղետներին պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների զարգացումը՝ խոսելով ՀՀ Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարության, համայնքային զարգացման համար աղետների ռիսկի բազմաշերտ մոդելավորման մոտեցումների, կրթական համակարգի դիմակայունության բարձրացմանն ուղղված հանրակրթական դպրոցների ԱՌՆ պլանների մասին:
Գլոբալ Պլատֆորմը սկսել է անցկացվել 2006 թվականից և համարվում է միջազգային շահառուների գլխավոր հավաքը՝ միտված նվազեցնել աղետների ռիսկերը և կառուցել դիմակայուն համայնքներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
361 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել
382 դիտում
18:18 29-11-2024
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին
271 դիտում
18:05 29-11-2024
Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը