Ամերիկացիների կեսից ավելին Ռուսաստանին համարում է թշնամի. Fox News-ի հարցումը
Ամերիկացիների 70 տոկոսից ավելի գտնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին որպես դաշնակցի է ընդունում, մինչդեռ 64 տոկոսը Մոսկվային վերաբերվում է՝ որպես Վաշինգտոնի թշնամու։ Տվյալները հրապարակել է Fox News հեռուստաալիքը։
Հարցումն անցկացվել է մայիսի 21-23-ը, պատահաբար ընտրված 1000 ընտրողների միջև։ Վերջիններիս հարց է տրվել, թե նրանց կարծիքով, Թրամփն ինչպե՞ս է գնահատում ՌԴ-ի հետ հարաբերությունները։
«Գրեթե 73 տոկոսը վստահ է, որ նախագահը Ռուսաստանին վերաբերվում է որպես դաշնակցի, միայն 20 տոկոսն է ենթադրւմ, որ Թրամփը Ռուսաստանի մեջ թշնամու է տեսնում»,-հայտնել է հեռուստաալիքը։
Հարցվածների 93 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ-ի գլխավոր թշնամին Հյուսիսային Կորեան է, նրան հաջորդում են Իրանը /80 %/ և Սիրիան /76%/, այնուհետև՝ Ռուսաստանը /64%/։