Օգնության են հասել փրկարարները. ՀՀ ԱԻՆ
Մայիսի 26-ին, ժամը 00:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակչին ավտոմեքենայից իր բնակարան (3-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1965 թ. ծնված Շ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 20:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների և հոգեբուժական բրիգադի համատեղ ուժերով (բացատրական աշխատանքների շնորհիվ)՝ 1961 թ. ծնված Յ. Ս.-ը ինքնուրույն իջել է տանիքից:
***
Մայիսի 25-ին, ժամը 19:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 53/15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (4-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1979 թ. ծնված Ա. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 16:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակչին իր բնակարանից (3-րդ հարկ) ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1965 թ. ծնված Շ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 13:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (6-րդ հարկ) շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1930 թ. ծնված Լ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին տնից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների կողմից օգնություն ցուցաբերելու ընթացքում՝ 1951 թ. ծնված Գ. Ս.-ը մահացել է:
***
Մայիսի 25-ին, ժամը 10:01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Անտառային փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին տնից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն՝ 1945 թ. ծնված Ա. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: