211652_close_icon
views-count10239 դիտում article-date 23:21 25-05-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Մայիսի 25-ին, ժամը 16:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակչին իր բնակարանից (3-րդ հարկ) ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները՝ 1965 թ. ծնված Շ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 25-ին, ժամը 13:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (6-րդ հարկ) շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1930 թ. ծնված Լ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 25-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին տնից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների կողմից օգնություն ցուցաբերելու ընթացքում՝ 1951 թ. ծնված Գ. Ս.-ը մահացել է: *** Մայիսի 25-ին, ժամը 10:01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Անտառային փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին տնից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն 1945 թ. ծնված Ա. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր