211652_close_icon

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է «Դուստր Մարիանա» ՍՊԸ

views-count4058 դիտում article-date 20:16 25-05-2017
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կողմից անցկացվող խորհրդատվական սեմինարի աշխատանքները մայիսի 25-ին շարունակվել են «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ում: Այցի նպատակն էր մեկ արտադրության օրինակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներին ցույց տալ միջազգային պրակտիկայում ընդունված պետական վերահսկողության ընթացակարգերը, ինչպես նաև «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման» (HACCP) համակարգի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի սկզբունքների գործնական կիրառումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Վ. Կորեշկովը հենց արտադրական գործընթացում առավել տեսանելի ու առարկայորեն է ներկայացրել կրիտիկական կետերի հայտնաբերման և ռիսկերի վերլուծության ու գնահատման մեխանիզմները: Այս ացելությունը մեծապես օգնել է հենց արտադրողին՝ կողմնորոշվելու և իր գործունեության ռիսկերը նվազագույնի հասցնելու հարցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր