211652_close_icon
views-count2000 դիտում article-date 18:48 25-05-2017

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողներին

Այսօր՝ մայիսի 25-ին, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած ԱՀ 39 աշակերտների և նրանց ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողություն: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանն աշակերտներին պարգևատրել է արժեքավոր նվերներով՝ դյուրակիր համակարգիչներով (նոթբուք, պլանշետ), բջջային հեռախոսներով, իսկ ուսուցիչներին՝ 100 հազարական դրամ գումարով: «Մեր հանրապետությունում առանցքային տեղ է հատկացվում կրթության եւ գիտության զարգացմանը, և այս ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք, ըստ ամենայնի, նպաստում են մատաղ սերնդի ուսման մակարդակի բարձրացմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Ժամանակակից կրթական համակարգը ևս երկրի դեմքն է, և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երիտասարդներն ստանան որակյալ կրթություն, լինեն բազմակողմանի զարգացած և քայլեն ժամանակին համընթաց»,- մասնավորապես ասել է Բ. Սահակյանը: ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը ևս կարևորել է կրթության դերը: «Դպրոցականները նույն ոգով ու եռանդով պետք է շարունակեն աշխատել, որպեսզի կրթական ոլորտում Արցախի անունը հետայսու ևս բարձր պահեն: Դպրոցական տարիներին յուրաքանչյուր աշակերտ պիտի խորապես ուսումնասիրի այն առարկաները որոնք նա պիտի օգտագործի իր կյանքի հետագա տարիներին: Ուրախալին այն է, որ այս տարի բնագիտական առարկաներից ևս առաջընթաց է արձանագրվել. նախորդ տարվա համամեմատ առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթողները 8-ով ավելացել են»,-ըստ էության ասել է Ս. Ասրյանը: «Ես ջանք ու եռանք չեմ խնայել՝ բարձր պահելու համար Արցախի Հանարպետության անունն ու պատիվը: Մեր հաջողությունների համար մենք երախտապարտ ենք մեր ուսուցիչներին. այդ նրանց անմնացորդ նվիրումի ու հոգատարության շնորհիվ է, որ հասել ենք գիտության նվաճումների: Մենք մեր երախտագիտությունը նրանց հայտնել ենք մեր հաջողություններով: Հավաստիացնում եմ բոլորիդ, որ հետայսու ավելի մեծ եռանդով ու մեծ սիրով կշարունակենք աշխատել՝ նվաճելուհամար նորանոր բարձունքներ»,-մասնավորապես ասել է Ա. Սարգսյանը: [url=http://artsakhpress.am/arm/news/66977/nakhagahy-pargevatrel-e-dprocakanneri-ararkayakan-olimpiadayi-haxtoxnerin-lusankarner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր