Գեղարքունիքի մարզպետի հավանական թեկնածուն քիչ առաջ այցելեց ՀՀ կառավարություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ՀՀ կառավարություն այցելեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Բոթոյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով Կ. Բոթոյանը նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունները հաստատեց նաև Կ. Բոթոյանը և հայտնեց, որ ինքը պատրաստ է որպես Գեղարքունիքի մարզպետ աշխատելու` ի բարօրություն մարզի բնակչության:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորության թեկնածուների մեջ էր նաև Կ. Բոթոյանը, ով համարվում էր ֆավորիտ և ի տարբերություն շատ կուսակցությունների ու նրանց անդամների հնչեցրած ամպագոռգոռ հայտարարությունների՝ նա բարձր ձայներ հավաքեց, ինչը հուշում է այն մասին, որ Գեղարքունիքի մարզում Կ. Բոթոյանը ոչ միայն ճանաչված, այլև սիրված անձնավորություն է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի