Վանաձորի Խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցավ Վերջին զանգի գեղեցիկ արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 24-ին, Վանաձորի Խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցավ հաստատության սաների Վերջին զանգի արարողությունը:
Չափազանց տպավորիչ և հույզերով լի միջոցառման ընթացքում շրջանավարտների կողմից հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ և երգեր` նվիրված ուսուցչին և նրա կատարած բարի գործունեությանը:
Վերջում շրջանավարտներն իրենց շնորհակալական խոսքը հղեցին տնօրինությանը, դաստիարակներին և հաստատության ողջ աշխատանքային կոլեկտիվին: Դաստիարակները ևս բարեմաղթանքներ հղեցին շրջանավարտներին:
Միջոցառման վերջում հաստատության տնօրեն Հասմիկ Ներկարարյանը, չնայած հուզմունքով, բայց մեծ հպարտությամբ, որ կարողացել են խելացի և լավ մարդիկ դաստիարակել, իր բարեմաղթանքը հղեց հաստատության սաներին:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի