2208 դիտում
19:00 24-05-2017
Կառավարությունում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի նախագիծը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր՝ մայիսի 24-ին, քննարկվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:
Ներկայացվել են, մասնավորապես, բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարին՝ Doing Business-2017 միջոցառումների ծրագրի նախագիծը քննարկել բիզնես հանրության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների հետ, սեղմ ժամկետում լրամշակել նրանց, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների առաջարկություններով և վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն:
Նմանատիպ նյութեր
1890 դիտում
20:01 14-02-2018
Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը
7956 դիտում
21:58 03-08-2017
Վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավման 2017 թ. միջոցառումների ընթացքի մասին
2913 դիտում
15:53 27-02-2020
Կառավարությունը հաստատեց ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ միջոցառումների ծրագիրը
Այս բաժնից
916 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ