Իրականում խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզել է, որ իրականում այդ խնձորները եղել են լեհական, պարզապես պիտակավորվել են Ադրբեջանում: Այդ երկրում են պիտակավորվում նաև մերձարևադարձային մրգեր, այդ թվում՝ կիվի:
Պարզվում է՝ այս օրերին մաքսային տեսուչներն արգելում են Հայաստան ցանկացած տեսակի խնձորի ներկրումը, եթե դրանց վրա չկան պիտակներ՝ ապահովության համար: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանում չկա Ադրբեջանից ու, առհասարակ, որևէ երկրից որևէ ապրանք ներկրելու իրավական սահմանափակում. ժամանակին նման արգելք եղել է 2009թ. գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի հրամանով, որը, սակայն, Սերգո Կարապետյանը 2013թ. հունիսին չեղյալ էր հայտարարել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]