211652_close_icon
views-count2710 դիտում article-date 14:39 23-05-2017

Բելգիայի Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն: Շնորհավորելով Ժան-Արթուր Ռեժիբոին նշանակման կամակցությամբ և մաղթելով հաջողություն իր առաքելությունում՝ փոխնախարար Նազարյանը միաժամանակ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-բելգիական հարաբերությունների համապարփակ զարգացման գործում: Դեսպան Ռեժիբոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, իր հերթին նշեց, որ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և դրանք որակական նոր հարթակի բարձրացնելու ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվեցին հայ-բելգիական հարաբերությունների օրակարգային հարցեր, ներառյալ՝ հայ-բելգիական ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ միջխորհրդարանական կապերի զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը միտված քայլեր։ Նախարարի տեղակալ Նազարյանը նորանշանակ դեսպանին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումները: Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ անդամ երկրների, մասնավորապես Բելգիայի հետ բազմաոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին։

Նմանատիպ նյութեր