211652_close_icon

Արտակարգ դեպք Երևանում. հերթական անգամ պարզվեց, որ բնակավայրի մոտ հայտնաբերվածը ոչ թե գայլ է, այլ շուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count46897 դիտում article-date 09:52 23-05-2017
Վերջին օրերին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն հաճախակիացել են ահազանգերը քաղաքացիների կողմից, ովքեր տեղեկացնում են, որ իրենց բնակավայրերում, երբեմն էլ՝ տանը, գայլ է հայտնվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 22-ին, հերթական ահազանգն է ստացվել նշված ծառայություն, որ Քանաքեռ ՀԷԿ-ին հարակից տարածքում քաղաքացիները գայլ են նկատել, ու մինչ կժամանեին փրկարարները, մի քանի երիտասարդ տղաներ իրենց ուժերով բռնել են «չակերտավոր գայլին» և տեղափոխել Քանաքեռի վարչական տարածքում գտնվող հրշեջ-փրկարարների մոտ։ Պարզվել է, որ «բերման ենթարկվածը» գայլ չէ, այլ շուն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր