211652_close_icon
views-count2848 դիտում article-date 13:28 22-05-2017

Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակման փաստով հետաքննություն է սկսվել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անդրադարձել է օրեր առաջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմից՝ խաղաղ ցուցարարների վրա [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/17/1067197/]հարձակման միջադեպին[/url]: Ամերիկյան [url=http://www.foxnews.com/politics/2017/05/21/tillerson-waits-on-turkey-embassy-brawl-mccain-says-look-at-clip.html]Foxnews[/url]-ին տված հարցազրույցում Թիլերսոնն, ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է որևէ քայլ ձեռնարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների իրականացրած հարձակման հետ կապված, պատասխանել է. «Մենք Թուրքիայի դեսպանին կանչել ենք Պետքարտուղարություն և հայտնել, որ այս ամենը չի կարող այսքան հեշտ ընդունվել: Սկսված է հետաքննություն, որն այս պահին շարունակվում է: Մինչ որևէ որոշում կայացնելը՝ պետք է սպասենք դրա արդյունքներին: Սակայն թուրք դեսպանին մեր մտահոգությունն արդեն հայտնել ենք»: Ամերիկացի լրագրողը, սակայն, Թիլերսոնին հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը սառնասրտորեն հետևել է ծեծկռտուքին, ինչին ի պատասխան Թիլերսոնը նորից կրկնել է, որ հարկավոր է սպասել հետաքննության արդյունքներին: [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/19/1067429/]Հիշեցնենք[/url], որ այդ միջադեպից հետո ԱՄՆ սենատոր Ջոն ՄքՔեյնը կոչ էր արել ԱՄՆ-ից դուրս շպրտել Թուրքիայի դեսպանին:

Նմանատիպ նյութեր