211652_close_icon
views-count4235 դիտում article-date 17:36 21-05-2017

Դրամապանակի գողը հայտնաբերվեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մայիսի 19-ին, ժամը 16.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 63 երթուղու ավտոբուսում 1955 թ. ծնված Մարիամ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

Նմանատիպ նյութեր