211652_close_icon

Դրամապանակի գողը հայտնաբերվեց

views-count1941 դիտում article-date 14:56 16-08-2016
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Տիգան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսում 1973 թ. ծնված Ալվարդ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր