ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀԿ-ի, «Ելք»-ի և «Երկիր Ծիրանի»-ի մանդատների թիվը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 21-ին, հրավիրված նիստում բաշխել է Երևանի ավագանու մանդատները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը կստանա 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս կամ 240034 ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս կամ 70730 ձայն, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26107 ձայն: