"Վիրտուալ հակառակորդը" խոցվեց Հանուն հայ զինվորի ՀԿ անդամների կողմից.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Թիրախը խոցված է»: Այս ազդանշանն էին ամեն անգամ լսում «Հանուն հայ զինվորի» ՀԿ անդամները, երբ դիպուկ խոցում էին «վիրտուալ հակառակորդի» թիրախները:
ՀՀ ՊՆ N զորամաս հասարակական կազմակերպության կատարած այցը ուղղված էր անդամների շրջանում կրակային պատրաստության որակի և մարտական ոգու բարձրացմանը:
«Հակառակորդի կողմից սահմանին անընդհատ պահպանվող լարվածությունը մեզ ստիպում է ամեն պահի զգոն ու պատրաստ լինել, ինչի համար էլ կազմակերպվում են ՀՀ և Արցախի զորամասեր կատարվող այցերն ու կրակային պատրաստության դասընթացները»,- նշեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը:
Հյուրընկալող զորամասի անձնակազմը ներկայացրեց մի քանի զինատեսակներ, ծանոթացրեց դրանց կիրառությանը, իսկ տեսական նյութը յուրացնելուց հետո հասարակական կազմակերպության անդամները մոտեցան կրակային պատրաստության վարժասարքին, որի միջոցով էլ գործնականում ցուցադրեցին իրենց յուրացրածը:
Նյութը պատրաստեց՝ Նորայր Շողիկյանը
Լուսանկարները՝ Իննա Թումանյանի