Այսօր Ֆիլիպ Լամն ու Խաբի Ալոնսոն կխաղան իրենց կարիերայի վերջին խաղը
Այսօր տեղի կունենա Գերմանիայի Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրը: Արդեն չեմպիոնի տիտղոսը նվաճած Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի «Ֆրայբուրգին»:
Այս հանդիպումը վերջինը կլինի «Բավարիայի» երկու լեգենդար ֆուտբոլիստների՝ Ֆիլիպ Լամի և Չաբի Ալոնսայի կարիերայում:
Նշենք, որ երկուսն էլ նվաճել են ֆուտբոլի բոլոր հնարավոր տիտղոսները, դարձել աշխարհի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող: