Պաշտոնական. Խաբի Ալոնսոն տեղափոխվում է «Բավարիա»
«Բավարիա»-ն իր Twitter–ի պաշտոնական էջի միջոցով հայտնել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան խաբի Ալոնսոյին ձեռք բերելու մասին: Մոտակա ժամերի ընթացքում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը կժամանի Մյունխեն, որտեղ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի մյունխենյան թիմի հետ:
Գործարքի ֆինասնական կողմի մասին տեղեկություն չի տրվում: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, «Բավարիա»-ն իսպանացի խաղացողի տրանսֆերի համար 10 մլն եվրո է վճարել, իսկ 32-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո: