Փորձելու եմ հարթակ ստեղծել, որ յուրաքանչյուր կարծիք քննարկված լինի. Հրայր Թովմասյան
Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը այսօր ԱԺ նիստի ժամանակ ներկայացրեց հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:
«Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված ինքս պատրաստվում եմ առավոտից երեկո աշխատել նախագծերի վրա: Որպես իրավաբան այդ աշխատանքն ինձ հոգեհարազատ է: Հաճելի է, թե նախագծի պրոցեսն ինչպես է ստեղծվում ու ավարտվում։ Փորձելու եմ հարթակ ստեղծել, որ յուրաքանչյուր կարծիք քննարկված լինի»,- ասաց նա:
Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին անդամ Մարգարիտ Եսայանը հորդորեց Հրայր Թովմասյանին չանտեսել մարդու իրավունքների ոլորտը:
Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ ոլորտի նկատմամբ ուշադրությունը մեծ է լինելու, ապա ակնարկեց, որ Մարգարիտ Եսայանը նույնպես կընդգրկվի այդ աշխատանքներում։
Հրայր Թովմասյանին հարցեր ուղղեցին նաև ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավորնները: