ՀՀ ԱԺ 4 խմբակցություններն ընտրել են ղեկավարների և քարտուղարների
ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունները գումարած նիստերի արդյունքում ղեկավարների ու քարտուղարների են ընտրել: Այդ մասին այսօր՝ մայիսի 19-ի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ՀՀԿ խմբակցությունը կրկին ընտրել է Վահրամ Բաղդասարյանին որպես խմբակցության ղեկավար, քարտուղար է ընտրվել Գագիկ Մելիքյանը:
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար ընտրվել է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Վահե Էնֆիաջյանը:
«Ելք» դաշինքի ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը:
ՀՅԴ խմբակցությունը կշարունակի ղեկավարել Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղար ընտրվել է Աղվան Վարդանյանը: