Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 18-ին, կազմել է 483.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.57դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.47 դրամ (աճել է 0.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 630.26 դրամ (աճել է 3.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.35 դրամ (նվազել է 0.17 դրամով):