211652_close_icon

Պերմյակովը փոխանցվել է ՌԴ-ին. ՀՀ արդարադատության նախարարություն

views-count3200 դիտում article-date 18:04 18-05-2017
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 18.05.2017թ.: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին:

Նմանատիպ նյութեր