Կոչ ենք անում Արցախում բնակվող 50 տարեկանը լրացած բոլոր էքսկավատավարներին, վերամբարձ կռունկավարներին, բուլդոզերավարներին ներկայանալ նախարարություն․ Արցախի քաղաքաշինության նախարարություն
ԱՀ քաղաքաշինության նախարարությունը կոչ է անում ԱՀ տարածքում բնակվող 50 տարեկանը լրացած բոլոր էքսկավատավարներին(Экскаваторы), վերամբարձ կռունկավարներին (крановщики), բուլդոզերավարներին (бульдозер) և այլ շինարարական տեխնիկաի տիրապետող անձանց ներկայանալ քաղաքաշինության նախարարություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։