4870 դիտում
18:04 17-05-2017
Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանի տարածքում. ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հասարակական հնչեղությունն ու հանրային հետաքրքրվածությունը, տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԱՆ հաղորդագրության մեջ ասվում է. «ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով»:
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
10:51 30-06-2015
Իսկ թե որտեղ կկրի իր պատիժը Պերմյակովը, դեռ հստակ չէ. Ժողովուրդ
2650 դիտում
08:11 04-09-2015
Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին և իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում. «Ժողովուրդ»
5748 դիտում
09:32 05-05-2017
Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում. «Ժամանակ»
Այս բաժնից
709 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր