211652_close_icon
views-count4582 դիտում article-date 13:16 18-05-2017

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` որոշում եմ. 1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: 3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից»,-ասված է նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր