211652_close_icon
views-count3952 դիտում article-date 11:53 09-09-2016

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Նախագահի հրամանագրում մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: 3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Նմանատիպ նյութեր