Այս տարի հայկական զինված ուժերում արձանագրվել է 26 մահվան դեպք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ընթացքում կտրուկ ավելացել են հայկական զինված ուժերում մահվան դեպքերը, և այդ հանգամանքը լուրջ անհանգստություն է առաջացրել իրավապահ համակարգում:
Թերթին հայտնի է դարձել, որ 2017 թվականի հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածում բանակում արձանագրվել է 26 մահվան դեպք, որից 10-ը եղել է հակառակորդի կրակոցի հետևանքով իսկ ահա 16-ը՝ ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, զինվորների միջև ներքին տարաձայնության, զենքի հետ կանոնները խախտելու և սպանության հետևանքով։
Եվ հիմա, ըստ մեր տեղեկությունների, ՊՆ-ում պարբերաբար մտահոգ խորհրդակցություններ են անցկացվում՝ իրավիճակի վերլուծություն անելու ու դեպքերի նախականխումը կազմակերպելու հաստատուն ձգտումով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համար։[/b]