1347 դիտում
10:09 17-05-2017
«Ելք»-ի ընտրվելու դեպքում ունենալու էինք ոչ միայն բացարձակ նոր Երևան, այլ նաև նոր, մրցակցային Հայաստան. Արամ Զ. Սարգսյան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը զրուցել է «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Զ. Սարգսյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հատված՝ հարցազրույցից.
[b]-Ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունները, հիմնական մտահոգիչ հարցը քաղաքացիների մասնակցության փոքր թիվն է: Ի՞նչ կարծիք ունեք, 50 տոկոսից ցածր մասնակցությունն ինչի՞ մասին է խոսում:
[/b]
֊Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, շնորհավորել «Ելք» դաշինքի ավագանու անդամներին, բոլորը լուսավոր մարդիկ են, և համոզված եմ' անկախ «Ելք» դաշինքի ավագանու անդամների թվից, երևանցին կզգա մեր ներկայությունը Երևանի քաղաքապետարանում: Շատ հարցեր կան, որոնց պատասխանները չունեմ, օրինակ, ինչո՞ւ 70 հազար փաստացի ձայն ունեցող «Ելք»-ի հանրահավաքին ընդամենը 1000 մարդ էր մասնակցում, ի՞նչն է պատճառը՝ վախի մթնոլո՞րտը և այլն:
Իմ կարծիքով՝ Աջափնյակի բնակչությունը միայն մետրո կառուցելու խոստման համար պետք է ձայն տար «Ելք»-ին, բայց խոստումների մեխանիզմը չաշխատեց: Եթե խոստումներ տալով կամ հանրության հետ շփվելով լիներ' Տարոն Մարգարյանը ընդհանրապես ձայն չպետք է հավաքեր, ընդհանրապես նա ավելի շատ կոմունիստական կերպար է հիշեցնում, և անհասկանալի է նրա այսքան քվե հավաքելը:
«Ելք»-ի ընտրվելու դեպքում ունենալու էինք ոչ միայն բացարձակ նոր Երևան, այլ նաև նոր, մրցակցային Հայաստան: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերում են պետությանը, և անկախ այս ամենից իշխանությունը պետք է հետևություններ աներ, բայց չի անում: Մենք չպիտի ընդունենք այս իրողությունը որպես փաստ ու համակերպվենք, պետք է պայքարենք: Պայքարի երկու տարբերակ կա, մեկը վրացական տարբերակն է՝ վարդերի հեղափոխություն եղավ և կոռումպացված երկիրը փոխվեց, մյուս տարբերակը հեղափոխությունն է, որի թե պահանջարկը չկա, ժողովուրդն այսօր փողոց դուրս չի գալիս, չի ընդվզում այսօր։
-Ընդամենը երեք քաղաքական ուժ մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին, և միայն ՀՅԴ-ն հայտարարեց, որ իր ընտրազանգվածին կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իսկ մյուսները, որոնք ակտիվ էին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ոչ իրենց ընտրազանգվածին ուղղորդեցին, ոչ էլ ընդդիմադիր որևէ ուժի սատարեցին. սա ինչի՞ մասին է խոսում:
֊Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում վաղուց ձևավորվել է պսևդոընդդիմություն, որն իր գործունեությունը տեսնում է իշխանության հետ համագործակցությամբ, որը չի տեսնում իշխանության հետ մրցակցելու և լրացուցիչ ծախսեր անելու դրդապատճառ։ Եթե իրենք ընդդիմադիր էին՝ կոչ կանեին իրենց քվեները տալ ընդդիմադիր թեկնածուին, դա չեն արել, այստեղ հստակ իմիտացիա է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2622 դիտում
12:19 09-08-2016
Նախագահ ընտրվելու ընտրվելու դեպքում Ջոն Քերրին կզրկվի պետքարտուղարի պաշտոնից. Politico
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան