Երևանի թիվ 7/51 և 7/53 տեղամասերում այսօր վերահաշվարկ կլինի
Երևանի ավագանու ընտրություններում թիվ 7 տարածքային հանձնաժողով են մուտքագրվել 7/51 եւ 7/53 տեղամասերի վերահաշվարկի դիմումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը:
«7/51 եւ 7/53 տեղամասերի վերահաշվարկը կսկսվի ժամը 14։00 ին»,-ասված է Վ. Հովակիմյանի գրառման մեջ։