6110 դիտում
10:53 16-05-2017
566 աշակերտ ունեցող հիմնական դպրոցը հայտնվել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի թիրախում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզպետարանը ներքին աուդիտ է իրականացրել Արտաշատ քաղաքի Հայկազ ճգնավորյանի անվան N5 հիմնական դպրոցում:
«ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներքին աուդիտը իրականացվել է մայիսի 3-ից մինչև մայիսի 6-ը ներառյալ' 4 աշխատանքային օր: Ներքին աուդիտի իրականացման շրջանակում հիմնականում ընդգրկվել է դպրոցի 2014, 2015 և 2016 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները, գնումների գործընթացները, նախատեսված և կատարված փաստացի ծախսերի համեմատումը, աշխատավարձերի հաշվարկման կարգը, հաշվետվությունների արժանահավատությունը և համապատասխանությունը օրենքներին և այլ իրավական ակտերին:
Ասել է, թե 566 աշակերտ ունեցող հիմնական դպրոցը հայտնվել է մարզպետ Արամայիս Գրիգորյանի տեսադաշտում: Այս պահին դեռ հայտնի չէ, թե մարզպետարանը կոնկրետ ինչ
խախտումներ է հայտնաբերել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1234 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»