211652_close_icon
views-count2281 դիտում article-date 14:43 16-05-2017

Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ: Անհերքելի փաստ է, որ ցանկացած երկրի առաջընթացի ու ձեռքբերումների հիմնական գրավականը մտածող, գիտակ և նպատակաուղղված երիտասարդությունն է: Մենք՝ հայերս, ավանդաբար մեծ ձգտում ենք ունեցել դեպի գիտելիքն ու առաջադեմ գաղափարները, և ուրախալի է, որ մեր երիտասարդներն այսօր էլ աչքի են ընկնում թե՛ գիտելիքի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքով և թե՛ աշխարհում մրցունակ լինելու անկասելի նպատակասլացությամբ: Այսօր ունենք իրավամբ արաժանապատիվ երիտասարդություն, ովքեր և՛ իրենց գիտելիքով, և՛ իրենց հայրենասիրությամբ ու հայրենիքի պաշտպանը լինելու իրենց անմնացորդ նվիրումով ամեն օր են ապացուցում, որ Հայաստանն ունի՛ լուսավոր ու արժանապատիվ ապագա: Ու ես վստա՛հ եմ, որ մեր երիտասարդներն իրենց ողջ եռանդով ու նվիրումով կշարունակեն արժանապատվորեն մասնակցել մեր երկրի զարգացմանը, առաջընթացին ու Հայաստանն ըստ արժանվույն աշխարհին ներկայացնելու պատվաբեր գործին: Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, կրկին շնորհավորելով Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ անկոտրում կամք, հաջողություններ ուսումնառության մեջ և ձեր բոլոր նախաձեռնումներում։ Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է սատարել կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։ Մնացե՛ք հավատարիմ ձեր նպատակներին՝ ի շահ Հայաստանի ու քաղաքամայր Երևանի»։

Նմանատիպ նյութեր