211652_close_icon
views-count1291 դիտում article-date 20:47 16-05-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երիտասարդներ,  շնորհավորում եմ ձեզ մայիսի 16-ի՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ: Ազգային տոն, որը մենք պաշտոնապես նշում ենք առաջին անգամ: Այո՛, մեր երիտասարդներն արժանի են ունենալու հատուկ օր, որը կոչված կլինի ընդգծելու նրանց արժանիքները, գնահատելու այն ներդրումը, որ երիտասարդներն ունեն տարբեր ոլորտների զարգացման գործում:  Ես վստահ եմ, որ երիտասարդների ներուժն ու եռանդն անփոխարինելի են մեր մայրաքաղաքի առաջընթացի գործում, ինչն արդեն իսկ ապացուցվել է տարիների փորձով ու գործով:  Սիրելի՛ երիտասարդներ,  համոզված եղեք, որ անշահախնդիր նվիրումը միշտ բերում է ցանկալի արդյունքի: Ուստի՝ մաղթում եմ, որ ուսանելու տարիներն առավելագույն ճիշտ տնօրինեք և կուտակած գիտելիքների պաշարը՝ լրացվող փորձի հետ համատեղ, ծառայեցնեք ի շահ մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի: [b]Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետ[/b]

Նմանատիպ նյութեր