211652_close_icon
views-count65506 դիտում article-date 09:06 16-05-2017

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. «Սահակյանշին» ընկերությունը մի իսկական գլխացավանք է դարձել բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությունը, որը գտնվում է Արարատյան փողոցում, իր ծանր տեխնիկայով և վարորդների անքաղաքավարության բարձր մակարդակով մի իսկական գլխացավանք է դարձել այդ փողոցի բնակիչների համար: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկերերությունը բազմամյա գործունեության ընթացքում միշտ էլ լուրջ անհանգստություն է պատճառել բնակիչներին: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. -Առավոտ ժամը 5-ից տագնապա թաղում դրանց ավտոների ձայնից. մեր զարթուցիչներն են: Քանի անգամ կոյուղու խողովակն են ջարդել, մեր ուժերով սարքել ենք, հոսանքի լարերը պոկում են, էլ չենք ասում, դրանց սալյարկի տհաճ ու թունավոր հոտը: Արդեն չգիտենք` ինչ անենք, վարորդները ամեն անցնելով սիգարետի մնացորդը գցում են մեր բակերը, թքում, հայհոյում: Վախենում ենք երեխեքին տանից դուրս թողնել. այնպիսի մեծ մեքենաներ են անցնում այս նեղ փողոցով, որ տներներս խալխլվել են ամբողջովին: Հարցին, թե խնդրին ինչ լուծում են տեսնում, ասացին, որ թող գումար ծախսեն, շրջանցիկ ճանապարհ ունեն, վերանորոգեն ու այնտեղով իրենց գործը անեն: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր