39244 դիտում
17:49 15-05-2017
Արտակարգ դեպք Վանաձորում. МАЗ մակնիշի բեռնատարը հայտնվել է փլուզվող ճանապարհի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 10 շենքի բնակիչ, 45-ամյա Վանցիկ Անտոնյանը իր վարած МАЗ 551605 մակնիշի 34 QR 624 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների 63 շենքի հարևանությամբ ճանապարհի փլուզման հետևանքով մասամբ կողաշրջվել է՝ անիվներով հայտնվելով փոսի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ճանապարհի նշված հատվածը սողանքային է և հաճախակի են նման դեպքեր լինում:
Իսկ Վանաձորի թե՛ նախկին, թե՛ ներկա քաղաքապետերը ամեն նմանատիպ դեպքից հետո խոստանում են, թե սողանքի դեմ կառնեն ու այդ մի երկու բառը անգիր անելով՝ փափուկ բարձ են դնում բնակիչների գլխի տակ ու իրենց գործն ավարտած համարելով՝ հեռանում նշված վայրից:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարկարգման բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Պառավյանի գլխավորությամբ, ովքեր հերթական անգամ խոստացել են, թե հարցը կլուծվի:
Իսկ հարցը պետք է լուծի նաև նշված հատվածում ասֆալտապատման ու շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունը, ով անփույթ ձևով է կատարել իր աշխատանքը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննչական բաժնում Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
23190 դիտում
21:53 04-09-2018
Զոհված մայորի ընտանիքը ապրում է փլուզվող տան մեջ, իսկ Արցախում բնակարաններ բաժանում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Hayreniq.am