15145 դիտում
13:44 15-05-2017
Մեզ հաջողվել է արձանագրել Երևանի ընտրությունների արդյունքում մեր օգտին տրված յուրաքանչյուր քվե. «Ելք» դաշինք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:
Նա ընթերցել է դաշինքի հայտարարությունը ավագանու ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ ընտրության արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբերից համատարած ընտրակաշառք է բաժանվել և այդ գործընթացը կազմակերպված բնույթ է ունեցել, ինչի վերաբերյալ «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել անառարկելի ապացույցներ:
Մի շարք ընտրախախտումներ են տեղի ունեցել ընտրական տեղամասերում, որը նույնպես արձանագրվել է դաշինքի վստահված անձնաց կողմից: Իրավապահ մարմինները ընտրախախտումների դեմ պայքարում համատարած անգործություն են ցուցաբերել, իսկ որոշ դեպքերում՝ հովանավորել այդ գործընթացը:
«Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել ապացույց առ այն, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում ոստիկանության քաղաքական չեզոքության հետ:
Քվեարկության օրը ոստիկանության ներկայացուցիչները բռնություն են գործադրել «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ՝ խոչընդոտելով ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ հերթական փաստի բացահայտմանը:
Ընտրակաշառքի բաժանման գործում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
«Ելք» դաշինքը ակնածանք է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց, դիտորդներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, որոնք առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
15:07 22-06-2021
Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար․ «ՔՈ» կուսակցություն