Կալիֆորնիայում շուրջ 200 մարդ ֆլեշմոբ է անցկացրել Թրամփին պատկանող գոլֆի դաշտում
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոտ 200 մարդ ֆլեշմոբ է անցկացրել այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆի դաշտում, հաղորդում է Los Angeles Times-ը։
Վերջիններս գոլֆի դաշտ են դուրս եկել և կազմել «Resist» /դիմակայիր/ բառը։
Նշված դաշտը գտնվում է Ռանչո-Փալոս-Վերդեսում։ Ակցիան տևել է մոտ 15 րոպե, իսկ նրա ավարտին ցուցարարները կատարել են հայտնի «God Bless America» /Աստված օրհնի Ամերիկան/ երգը։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ այսկերպ իրենք կոչ են արել Թրամփին հրապարակել հարկային եկամուտների մասին զեկույցները։