211652_close_icon
views-count4557 դիտում article-date 09:30 14-05-2017

Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում

Այսօր՝ մայիսիս 14-ին, Երևանում ավագանու ընտրություններ են. մայրաքաղաքում ձևավորված է 10 տարածքային ընտրական հանձնաժողով, 474 ընտրական տեղամաս: Երևանի քաղաքապետի թեկնածուները 3-ն են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի»): [b] Նորաստեղծ «Երկիր Ծիրանիի ավանգանու առաջին տասնյակում են՝[/b] Զարուհի Փոստանջյան, Մնացական Պարակշիև, Սոնա Աղեկյան, Հայկ Պետրոսյան, Մարինա Խաչատրյան, Կարապետ Աղաջանյան, Տիգրան Փաշաբեզյան, Լիլիա Դիլանյան, Վահան Համազասպյան, Գայանե Դավթյան: [b] «Ելք» կուսակցոթյունների դաշինքի առաջին տասնյակում են՝[/b] Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Խաժակյան, Անահիտ Բախշյան, Աշոտ Աթյան, Ալեն Սիմոնյան, Անի Խաչատրյան, Անի Սամսոնյան, Տիգրան Ավինյան, Սերգեյ Ղահրամանյան: [b] ՀՀԿ առաջին տասնյակում են՝[/b] Տարոն Մարգարյան, Սմբատ Լպուտյան, Հովիկ Մուսայելյան, Աստղիկ Գևորգյան, Արա Երնջակյան, Մարտին Վարդազարյան, Լևոն Իգիթյան, Աննա Ասատրյան, Երվանդ Երզնկյան, Միքայել Պողոսյան։ Երևան քաղաքում ընտրողների թիվը 841 973 է:

Նմանատիպ նյութեր