211652_close_icon
views-count685 դիտում article-date 18:30 10-09-2026

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ վիրավորներին առաջինն օգնության են հասել շտապօգնության բժիշկներն ու պարեկները․ 1 հոգի հոսպիտալացվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 կմ հատվածում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարի մեջ։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում առաջին բուժօգնություն է ստացել Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։

Բժիշկները տեղում նաև անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Սերգեյ Զաքարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարութ Ղազարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։ 

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր