211652_close_icon
views-count268 դիտում article-date 11:57 10-09-2026

«Ֆինանսների նախարարության հետ ինտեգրված աշխատանքն այլընտրանք չունի»․ ՊԵԿ նախագահ

Հրաժեշտի հանդիպում ենք ունեցել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, այժմ՝ Ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանի հետ, գրում է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Շնորհավորելով Համլետ Սահակյանին՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարևորել եմ գործընկերային և կառուցողական հետագա փոխգործակցության շարունակականությունը։ Քննարկումների արդյունքում հանգեցինք այն համոզման, որ Ֆինանսների նախարարության հետ ինտեգրված աշխատանքն այլընտրանք չունի, որը նաև ՊԵԿ թիմի հաջողությունն է։

Հարկային քաղաքականության և վարչարարության բարելավման ուղղությամբ տեղի ունեցող փոփոխությունների և մարտահրավերների համատեքստում, կարևորել եմ պարոն Սահակյանի հես միասին անցած ճանապարհը, ստանձնած պատասխանատվությունը, պրոֆեսիոնալիզմն ու արձանագրված բարձր արդյունքները։

Հարկային և մաքսային մարմինների գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդի համար Համլետ Սահակյանին պարգևատրել եմ «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով։

Կոմիտեի ամբողջ թիմի անունից մաղթել եմ բարի երթ, ուժ ու եռանդ, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ աշխատանքային գործունեության նոր փուլում»։

Նմանատիպ նյութեր