Չինաստանի հարավային մի շարք նահանգներում գրանցված «Ռամասուն» թայֆունի հետևանքով զոհվել է 33 մարդ, 16֊ը անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Առավել շատ զոհեր են գրանցվել Խայնան կղզային նահանգում, որտեղ զոհվել է 13 մարդ, 16֊ն անհետ կորած են համարվում։ Թայֆունը ավերել է ավելի քան 6 հազար շենք, մոտ 16 հազարը վնասվել են, տուժել է 75,5 հազար քառակուսի ցանքատարածք։ Աղետի հետևանքով վնասի չափը կազմել է 1,1 մլրդ դոլար։
Յունյնան նահանգում փոթորկից առաջացած սողանքի հետևանքով զոհվել է 10 մարդ, անհետ կորած է համարվում ևս 10 մարդ։