Ժոզե Մոուրինյո. Մեր համար շատ ծանր էր մինչև վերջին վայրկյանը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Սելտայի» հետ` Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ պատասխան [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/12/1066754/]խաղի[/url] արդյունքը (1:1):
«Առաջին խաղում մենք ուժեղ էինք, սակայն երբեք ինտրիգը չենք սպանում, չենք իրացնում մեր պահերը:
Մեզ համար ծանր էր մինչև վերջին վայրկյանը, մրցավեճի արդյունքը պարզ չէր մինչև վերջ: Տղաները ջանք ու եռանդ չխնայեցին: Ուրախ եմ նրանց համար:
14 խաղից հետո մենք եզրափակիչում ենք: Եթե նվաճենք Եվրոպայի լիգան, ես ավելի քան երջանիկ կլինեմ: