Քրդերը ստանձնել են Թուրքիայում մի քանի բանակային ճամբարների վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը
Քրդական աշխատավորական կուսակցությունը ստանձնել է երկրի արևելյան հատվածում տեղակայված մի քանի բանակային ճամբարների վրա իրականացված զինված հարձակումների պատասխանատվությունը, ինչի հետևանքով թուրքական բանակի զինվորներ էին զոհվել և 10-ից ավելին՝ վիրավորվել։ Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի վարչությունը։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, մայսի 8-ի երեկոյան քուրդ զինյալները հարձակվել էին Հաքքարի նահանգի Քոլեմյորգ գյուղ ուղևորվող թուրքական բանակի շարասյան վրա, զրահապատ մեքենան ոչնչացվել էր, իսկ 4 զինծառայողներ վիրավորվել էին։
Մայիսի 9-ին քրդերը հարձակվել էին նույն նահանգի Չուքուրչա շրջանում տեղակայված անցակետի վրա, ինչի հետևանքով 3 զինծառայող էր զոհվել։
Նույն օրը հարձակում էր կատարվել Չիլմերգա գյուղի մոտակայքում գտնվող թուրք զինծառայողների վրա, ինչի հետևանքով 8 զինծառայող էր վիրավորվել։
Իսկ մայիսի 10-ին YJA-Star-ի քուրդ կին զինյալները կրակոցներ էին արձակել Չուքուրչա շրջանի Քոորդինե լեռան վրա տեղակայված թուրքական բանակի դիրքի վրա, ինչի հետևանքով 1 թուրք զինծառայող էր զոհվել։