Վարդան Ղուկասյանի որդին ծեծի է ենթարկել գազալցակայանի աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին կրկին ասպարեզում է հայտնվել: «ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով' օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան և ծեծի է ենթարկել աշխատակիցներին:
Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Ս. Ղուկասյանի կողմից դաժան ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաև մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է: Գյումրիում տարածված լուրերի համաձայն' երիտասարդ տղայի աչքը այն աստիճան է վնասվել, որ նա կանգնած է կուրանալու վտանգի առաջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]